Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am

Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է դոպլեր հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը հղիության ընթացքում հետազոտության տեսակ է, որը թույլ է տալիս ուսումնասիրել և գնահատել արյան շրջանառության հոսքը մայր-ընկերք-պտուղ մակարդակներում: Ուսումնասիրում ենք, թե ի՞նչ վիճակում է պտղի  սնուցումը, հետազոտում ենք կնոջ արգանդը սնուցող զարկերակները, պտղի պորտալարի անոթները, գլխուղեղի միջին զարկերակը, աորտան։ Հղիության ժամանակ դոպլերոգրաֆիկ ռեժիմը մասնագետներին օգնում է նաև ժամանակին հայտնաբերել արատները:

Եր՞բ են իրականացնում հետազոտությունը:

Հղիության ժամանակ օպտիմալ է համարվում այն ժամկետը, երբ վերջնականապես ավարտվում է ընկերքի ձևավորումը, այսինքն, սկսած 20-22 շաբաթականից։ Բոլոր հղիների համար ԴՀ-ն պարտադիր հետազոտություն չէ, սակայն ցանկանալի է։ Իհարկե, կան ցուցումներ որոնց առկայության դեպքում բժիշկը պետք է հղիին նշանակի դոպլերոգրաֆիկ հետազոտություն, որպեսզի կանխարգելվի հղիության հետագա բարդությունները։ Ցուցումները բազմազան են, դրանցից են մոր հիվանդությունները, շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, գեստոզները, գերջրությունը, սակավաջրությունը, մոր և պտղի ռեզուս անհամատեղելիությունը, սակավարյունությունները, պտղի դանդաղ աճը և այլն։

Ինչպե՞ս է իրականացվում դոպլեր հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիային օգնությամբ արյան շրջանառության հետազոտությունը կատարվում է երեք մակարդակով. որոշվում են արգանդային զարկերակների, պորտալարի արյան հոսքը և պտղի գլխուղեղի միջին անոթները։

Որքա՞ն է տևում հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիան կարող է տևել մոտավորապես 20-25 րոպե:

Երբեմն գլխուղեղի զարկերակի հետազոտության ժամանակ կարող են որոշ դժվարություններ լինել, ինչը վերահսկվում է կրկնակի դիտման արդյունքում:

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտութանը:

Նախապատրաստվելու կարիք չկա: Ցանկալի է հղին քաղցած չլինի և միզապարկը դատարկ լինի, որպեսզի չխանգարի պտղին զննելը:

Որքա՞ն է հետազոտության ճշգրտությունը:

Հետազոտության ճշգրտությունը 90 և ավելի տոկոս է:

Ո՞ր դեպքերում է նշանակվում կրկնակի դոպլերոգրաֆիա:

Կրկնակի դոպլերոգրաֆիա նշանակվում է, երբ որոշակի մակարդակներում արյան շրջանառության հոսքի շեղումներ են հայտնաբերվում: Հետազոտությունը հարկ է կրկնել բուժման կուրսն ավարտելուց հետո, ըստ բժշկի նշանակման, 2- 3 շաբաթը մեկ անգամ:

Վարդուհի Վաչագանի Հովհաննիսյան,
սոնոգրաֆիստ,
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ